ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը հաղթել է դանիական «Li-Ning Valby Open 2017» մրցաշարում:
Загружается новость ... "Лево"
ՀԱՕԿ–ի հաղորդմամբ, Պողոսյանը եզրափակչում 21-15, 21-16 հաշվով առավելության է հասել Միա Ֆալկենբերգի նկատմամբ:
Լիլիթն այս մրցաշրջանում ներկայացնում է Դանիայի Թոստղուպ քաղաքի «Taastrup Elite Badminton» ակումբը: Դանիական ակումբի կազմում հայ բադմինթոնիստը մասնակցում է տարբեր միջազգային մրցաշարերի:
Լիլիթի հաջորդ մրցումը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին Սոֆիայում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Դանիայում: Նա մասնակցում է Եվրոպական կոնֆեդերացիայի կազմակերպած միջազգային ծրագրին:–0–