ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ են նվաճել:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթեց թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին:
Այդպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում