ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե որքան լուրջ է ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել Եվրոպա Լիգայի ¼ եզրափակչի շրջանակում Մոսկվայի ԲԿՄԱ–ի հետ խաղում, որը տեղի է ունեցել ապրիլի 5–ին։
«Նա վնասել է ծնկի կապանները», – նշել է Վենգերը կիրակի «Արսենալ» – «Սաութհեմփթոն» (3:2) խաղից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Վենգերն ասել է, որ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ բաց կթողնի առաջիկա շաբաթը։
«Նա բաց կթողնի «Նյուքասլի» և «Ուեսթհեմի» հետ հանդիպումները։ Կարծում եմ` կկարողանա մեզ օգնել միայն մրցաշրջանի վերջում», – Վենգերի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։–0–