ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
Загружается новость ... "Лево"
Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Վարշամը Բորանյանը:
Նա վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը: –0–