ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պոլ Պոգբան ամռանը կլքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է armsport–ը` հղում անելով The Mirro–ին։
Загружается новость ... "Лево"
Ըստ լրատվամիջոցի՝ Պոգբան խնդրել է իր գործակալ Մինո Ռայոլային իր համար նոր ակումբ փնտրել:
Սպասվում է, որ ֆրանսիացու փոխարեն «կարմիր սատանաների» կազմը կհամալրի Մարկո Վերատին:
Պոգբայի և Մոուրինյուի հարաբերությունները վերջնականապես «քանդվել են», ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ կիսապաշտպանը ակումբային գրանցումը փոխելու ցանկություն հայտնի:–0–