ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը մտադիր է փոխել ակումբը:
25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս», որտեղ հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին, գրում է armsport–ը` հղում անելով Tuttosport-ին։
Հաղորդվում է, որ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան ակտիվորեն աշխատում է այդ տրանսֆերի ուղղությամբ:
Загружается новость ... "Лево"
Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 27 խաղում Պոլը խփել է 6 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է ամռանը տրանսֆերի հանել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Պորտուգալացի մասնագետի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հարաբերությունները վատացել են, այդ պատճառով Մոուրինյուն ցանկանում է, որպեսզի Պոգբան հեռանա:–0–