484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Օզբիլիսն ու Մովսիսյանը ձմռանը կհեռանան «Սպարտակից»
11:49
09 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ձմռանը «Սպարտակում» սպասվում են լուրջ փոփոխություններ։ Հնարավոր է, ակումբից հեռանան Կիրիլ Կոմբարովը, Սարդար Տասկին, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը, կարծում է «Матч ТВ»–ի մեկնաբան Նոբել Առուստամյանը։

«Ինչ վերաբերում է Դմիտրի Կոմբարովին և Դենիս Գլուշակովին, ապա «Սպարտակի» ղեկավարությունը չէր ցանկանա բաժանվել նրանցից։ Վերջին օրերին գրանցված իրադարձություններն ավելի շատ խաղացողներին մոտիվացնելու փորձեր են», – մեջբերում է Առուստամյանի խոսքերը eurosport.ru–ն։

«Բավականին անհարմար իրավիճակ ստեղծվեց Ռոման Շիրոկովի հարցում։ Նրա պայմանագիրը կարող է ավտոմատ կերպով երկարաձգվել, եթե Ռոմանը 16 հանդիպում խաղա Ռուսաստանի առաջնության շրջանակում, այսինքն` կեսից ավելին։ Այս պահին Շիրոկովը հանդես է եկել 14 հանդիպումներում, և դեռևս անհասկանալի է, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում։ Հավանական է, որ «Սպարտակը» բավականին լուրջ կերպով թարմացնի կազմը` 3–4 դիրքով», – ասել է Առուստամյանը «Матч ТВ»–ի եթերում։

Transfermarkt–ի տվյալներով` «Սպարտակը» կարող է Կիրիլ Կոմբարովի, Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի և Սարդար Տասկիի համար ստանալ մոտ 19 մլն եվրո։

Առաջին շրջանից հետո «Սպարտակը» վաստակել է 23 միավոր և զբաղեցրել 6–րդ հորիզոնականը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում:
15:52
20 Ապրիլի 2017
Գեղասահորդուհի Մեդվեդևա–Բաբասյանը թարմացրել է սեփական համաշխարհային ռեկորդը
Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ Աշխարհի 2017 թ.–ի թիմային առաջնության կարճ ծրագրում ստացած միավորների գումարով:
15:24
20 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հրապարակել է իր բաց մարզման տեսանյութը։
15:11
20 Ապրիլի 2017
Մոուրինյուն դժգոհ է Մխիթարյանից. «Նա լավ է խաղում միայն Եվրոպա լիգայում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը։