ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիադայի ժամանակ վնասվածք ստացած ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է։
Նրա վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր:
Հայ օլիմպիական ծանրորդի մոտ արմնկահոդի խախտում է ախտորոշվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>
«Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում», – նշում է ՀԱՕԿ–ը։
Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:–0–