477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Մուտկոն մեկնաբանել է ՖԻՖԱ–ի հետ Ռուսաստանի գաղտնի գործարքի մասին տեղեկությունները
20:40
30 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և ՖԻՖԱ–ի միջև «որևէ համաձայնություն» չի եղել ֆուտբոլի 2018 թ.–ի աշխարհի առաջնության հյուրընկալ երկրի ընտրությունների ժամանակ։ «Ջենթլմենական համաձայնության» մասին պատմել է ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերը։

Մեկնաբանելով Բլատերի հարցազրույցը, որի ժամանակ ՖԻՖԱ–ի` ֆուտբոլից ժամանակավորապես հեռացված ղեկավարը պատմել է «ջենթլմենական համաձայնության» մասին 2018 և 2022 թթ.–ի աշխարհի առաջնության հյուրընկալ երկրների ընտրության ժամանակ, Մուտկոն հայտարարել է, որ «ցանկացած մարդ այդ հարցազրույցն իր ձևով է մեկնաբանում աշխարհի առաջնության իրավունքը ստանալու համատեքստում» (ՌԻԱ Նովոստիի մեջբերում)։

«Ռուսաստանի ոչ մեկի հետ դավադրություն չի կազմակերպել։ Այս ամենը սուտ է։ Չի եղել, չկա և չի լինի», – ՌԴ սպորտի նախարարի խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը։

Միաժամանակ սպորտի նախարարն ու Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավարը նշել է, որ նա համաձայնության է եկել «միայն ինքն իր հետ` մեկ ձայն»։

Մուտկոյի կարծիքով` «Արևմուտքը, երբ ձեռնտու է, ասում է, որ Ռուսաստանը բոլորի հետ ընկերական հարաբերությունների մեջ է, իսկ երբ ձեռնտու չէ, ասում է, որ մեր ընկերները միայն Իրանն ու Սիրիան են», հաղորդում է РБК–ն։

Ավելի վաղ ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերը Financial Times–ին տված հարցազրույցում նշել է, որ աշխարհի 2018 և 2022 թթ.–ի առաջնությունների հյուրընկալ երկրների ընտրության որոշումը «բանավոր կերպով համաձայնեցված է եղել»։ Այն նախատեսել է, որ քվեարկության ժամանակ նախապատվությունը տրվելու է երկու գերտերություններին` Ռուսաստանին և ԱՄՆ–ին։

Բլատերի խոսքով, ըստ ՖԻՖԱ–ի ղեկավարության միջև ձեռք բերված «ջենթլմենական համաձայնության», աշխարհի 2018 թ.–ի առաջնության անցկացման իրավունքը պետք է ստանար Ռուսաստանը, իսկ 2022 թ.–ի առաջնության անցկացման իրավունքը` ԱՄՆ–ն (արդյունքում, այդ իրավունքը փոխանցվեց Քաթարին)։–0–

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
24 Սեպտեմբերի 2017
Արա Պողոսյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում նախօրեին մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
19:41
22 Սեպտեմբերի 2017
Հայտնի են FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները
FIFA–ն հրապարակել է 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆուտբոլիստների եռյակը:
17:45
22 Սեպտեմբերի 2017
Երազանքներն իրականանում են. Լևոն Արոնյանի հաղթանակի հույզերը կամ արմագեդոն` երջանիկ ավարտով (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է Շախմատի աշխարհի գավաթի վճռորոշ կիսաեզրափակչի տեսանյութը, որտեղ արմագեդոն պարտիայում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ  Վաշիե-Լագրավին։
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։