ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական «Daily Star»-ը ներկայացրել է, թե որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 140 հազար ֆունտ ստեռլինգ: Առաջին տեղում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան` 290 հազար ֆունտ, գրում է armsport–ը։
Ֆուտբոլիստների աշխատավարձը ներկայացվում է ֆունտ ստեռլինգով։
Եվ այսպես.
Տիմոտի Ֆոսու-Մենսահ – 5 հազար
Մարկուս Ռոշֆորդ – 20 հազար
Ֆիլ Ջոնս – 50 հազար
Սերխիո Ռոմերո – 50 հազար
Մատեո Դարմիան – 60 հազար
Անտոնի Մարսիալ – 65 հազար
Լյուկ Շոու – 70 հազար
Մարկոս Ռոխո – 70 հազար
Էրիկ Բայի – 75 հազար
Անդեր Էրերա` 75
Դեյլի Բլինդ` 75
Անտոնիո Վալենսիա` 80
Մայքլ Կարիկ – 80 հազար
Քրիս Սմոլինգ – 80 հազար
Մարուան Ֆելաինի – 80 հազար
Ջեյսի Լինգարդ – 95 հազար
Էշլի Յանգ – 110 հազար
Խուան Մատա – 140 հազար
Հենրիխ Մխիթարյան – 140 հազար
Դավիդ Դե Խեա – 200 հազար
Զլատան Իբրահիմովիչ – 220 հազար
Ուեյն Ռունի – 250 հազար
Պոլ Պոգբա – 290 հազար
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյու – 312.5 հազար։–0–