485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
15:25
09 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին, գրում է armsport–ը։

«Եթե հայացք նետենք թվերին, ապա բարդ կլինի հերքել, որ Հենրիխ Մխիթարյանը հիանալի մեկնարկ է ունեցել մրցաշրջանի սկզբում: Փլեյմեյքերը մեկնարկային 3 խաղերում 5 գոլային փոխանցում է կատարել, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է մանչեսթերցիների հաղթանակին: Հայ ֆուտբոլիստի այսպիսի մեկնարկը թվում էր, որ երկար տևել չի կարող, և այդպես էլ եղավ», – նշում է հրատարակությունը։

Загружается новость ... "Право"

Հոդվածում նշվում է, որ Հենրիխի վիճակագրությունն այդ երեք խաղերից հետո տհաճ տպավորություն է թողնում: Մխիթարյանն աչքի չի ընկել Պրեմիեր լիգայում օգոստոսից, իսկ Չեմպիոնների լիգայի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում խփած գոլը և կատարած փոխանցումը միակն են այլ մրցաշարերում: 7 խաղ է անցել իր նախորդ արդյունավետ փոխանցումից կամ գոլից հետո: Ստվերում խաղալն անդրադարձել է ամբողջ թիմի արդյունքների վրա:

«Սեպտեմբերից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի քիչ գոլային պահ է ստեղծել, քան «Սթոք Սիթին», «Քրիսթալ Փելասը» և «Բորնմութը», որոնք պայքարում են մրցաշարում տեղը պահպանելու համար: Մխիթարյանն իր մեղքի բաժինն ունի դրանում, Մոուրինյուն հասկանում է դա: Միկին փոխարինվել է առաջնության բոլոր 10 խաղերում և աստիճանաբար ավելի քիչ խաղային ժամանակ է ստանում: Մրցաշրջանի մեկնարկում նրան հանգիստ էին տրամադրում 80-րդ րոպեից հետո, իսկ այժմ նա խաղալու հնարավորություն ունի միայն մեկ ժամ», – գրում է պարբերականը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ ժամանակն է հանգիստ տրամադրել Հենրիխին և հույս ունենալ, որ այն կօգնի նրան վերգտնել մարզավիճակը: Նախորդ տարվա օրինակն օգտակար էր ֆուտբոլիստի համար, ով չխաղաց մինչև նոյեմբեր:

«Սակայն ո՞վ կարող է փոխարինել նրան: Խուան Մատան ավելի վատ մրցաշրջան է անցկացնում: Իսպանացին ընդամենը մեկ գնդակ է խփել: Ջեսե Լինգարդը կարող է փակել տարածությունը, սակայն «Հադերսֆիլդի» հետ խաղում տեսանք, որ դա նրան այնքան էլ չի հաջողվում: Անդեր Էրերայի ընտրությունը կնշանակի ավելի պաշտպանողական մարտավարություն, իսկ Ֆելաինին ավելի շատ երկրորդ տարբերակ է»,– նշվում է հոդվածում։

Ըստ հոդվածի հեղինակների` Մոուրինյուն այլընտրանք չունի՝ ստիպված լինելով Մխիթարյանին ամեն շաբաթ դաշտ դուրս բերել՝ անկախ վերջինիս մարզավիճակից:

«Կան այլընտրանքներ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նրանցից ոչ ոք չի կարող մրցակցել ֆուտբոլիստի հետ, ով մրցաշրջանի ընթացքում 32 գոլային փոխանցում է կատարել: Անգլիական ակումբը նրան կրկին տեսնելու կարիք ունի»,- գրում է պարբերականը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է: