ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ տեղի ունեցած մանչեսթերյան դերբիից հետո լուրջ կոնֆլիկտ է եղել երկու թիմերի միջև, հաղորդում է armsport–ը` հղում անելով անգլիական լրատվամիջոցներին։
«Telegraph»-ը մասնավորապես գրում է, որ դերբիից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները բուռն կերպով են տոնել իրենց հաղթանակը:
Загружается новость ... "Лево"
Այս ամենը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհություն է հայտնել հնչած բարձր երաժշտության համար:
Պորտուգալացի մարզչին ի պատասխան, «քաղաքայինների» դարպասապահ Էդերսոնը լեզվակռվի է բռնկվել Մոուրինյուի հետ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին: Վեճը հաջողվել է կանգնեցնել միայն անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ:
Նշվում է, որ վիճաբանության մեջ ակտիվ է եղել նաև «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Կռիվն այն աստիճան է հասել, որ պատռվել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնականներից մեկի՝ Միկել Արտետայի հոնքը։–0–