ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, խաղա Անգլիական լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Բրիսթոլ Սիթիի» հետ նախատեսված խաղում։
Ինչպես հաղորդում է
championat.com–ը, 28–ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25–ին ԱՊԼ–ի շրջանակում «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ հանդիպման ժամանակ (1:0)։ ԶԼՄ–ներում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանը, հնարավոր է, վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»։
Загружается новость ... "Лево"
«Ես փոփոխություն կանեմ կազմում, սակայն մեզ հարկավոր է լուրջ վերաբերվել այդ խաղին։ Հնարավոր է` Մխիթարյանը դաշտ դուրս գա։ Խաղադաշտում բոլորին տեղ չի բավարարում։ Պահեստայինների նստարանին ևս հարկավոր է հավասարակշռություն պահպանել», – Մուորինյուի խոսքերը մեջբերում է ESPN–ը։
«Բրիսթոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20–ին։
Մխիթարյանն այս խաղաշրջանում ՄՅՈւ–ում մասնակցել է միայն 17 հանդիպմանը` դառնալով 2 գողլի և 5 փոխանցման հեղինակ։–0–