ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի և Մայքլ Կարիկի վնասվածքները:
Загружается новость ...
"Право"
«Կարծում եմ, որ Մխիթարյանը և Կարիկը շարքից դուրս են մնացել և չեն կարողանա մասնակցել եզրափակչին: Դա հիմնված է իմ փորձի վրա, ոչ թե բժշկական գիտելիքների: Նրանք բուժզննում կանցնեն, սակայն կարծում եմ` շանս չկա: Կրկնում եմ, որ դա միայն իմ փորձն է հուշում», – նշել է Մաուրինյուն։
«Կարող եք վնասվածք ստանալ տնից դուրս գալիս կամ պարտեզում, երբեք չգիտեք, թե երբ դա կլինի և ինչու: Դուք միշտ ռիսկի տակ եք, սակայն դրա հետ մեկտեղ դա հնարավորություն է ուրիշ մեկի համար: Նրանց տրամադրության տակ չունենալը բարդ է, սակայն կարծում եմ` Ֆելաինին և Շվայնշտայգերն այնքան էլ շատ չեն խաղացել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը, հաղորդում է armsport–ը։–0–