ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատկերացում չունի, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան։
Загружается новость ... "Лево"
«Այսօր առավոտյան բժիշկն ինձ ասաց, որ Պոգբան առողջական խնդիրներ ունի: Ինձ համար միևնույնն է, թե նա երբ կվերադառնա խաղադաշտ: Այժմ ես կենտրոնացած եմ միայն առաջիկա խաղի վրա, իսկ Պոգբայի մասին կմտածենք հանդիպումից հետո»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է BBC–ին, հաղորդում է
armsport–ը:
Նշենք նաև, որ վերջերս Պոլ Պոգբայի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Պոլ Պոգբան գոհ չէ անգլիական ակումբում իր կարգավիճակից և մտածում է ակումբից հեռանալու մասին:–0–