420.2
4.23
390.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի «Արարատը» դադարեցնում է գործունեությունը

17:55
05 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնել է, որ ակումբը կդադարի գոյություն ունենալ «Ռյազանի» հետ խաղից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին։

«Մեզ հայտարարել են, որ ակումբը փակվում է», – նշել է Գրիգորյանը, հաղորդում է sport-express.ru–ն։

Նրա խոսքով, «Ռյազանի» հետ խաղը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը։

«Պատրաստ եմ խոսել պատճառների մասին «Ռյազանի» հետ խաղից հետո նախատեսված ասուլիսի ժամանակ։ Կարծում եմ, որ ակումբը պարզապես չի կարող ավարտել գործունեությունը, հատկապես` «Արարատ» անունով։ Չեմ ուզում, որ այն դադարի գոյություն ունենալ առանց բացատրությունների։ Այդպես չպետք է լինի», – հայտարարել է Գրիգորյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է նման մթնոլորտում պատրաստվել «Ռյազանի» հետ խաղին` Գրիգորյանը նշել է. «Կան հանգամանքներ, իսկ կա «տղամարդիկ» բառը։ Տղամարդիկ դուրս կգան և կխաղան` անկախ հանգամանքներից։ Ես ամեն ինչ կբացատրեմ ասուլիսի ժամանակ»։

Հիշեցնենք, որ ակումբը սկսել է գործել միայն այս սեզոն։ Ակումբում հանդես են գալիս այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոման Պավլյուչենկոն, Ալեքսեյ Ռեբկոն, Մարատ Իզմայլովը, Իգոր Լեբեդենկոն։ Յոթ տուրից հետո թիմը զբաղեցնում է առաջին տեղը «Կենտրոն» գոտում` վաստակելով 17 միավոր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ