ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին՝ նրանց հրավիրելով ԱԱ–2018 թ.–ի ընտրական փուլի` Հայաստան-Ղազախստան խաղին,, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Կիրակի օրը Հանրապետական մարզադաշտում մրցելու են Ղազախստանի հավաքականի համար։ Երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար։ Բոլորին հրավիրում ենք ներկա գտնվելու խաղին, խոստանում ենք ամեն ինչ անել հաղթանակին հասնելու համար։ Հանդիպում ենք մարտի 26–ին ժամը 20։00–ին», – նշել է Մխիթարյանը։–0–