ԵՐԵՎԱՆ. 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայում ընթացող Միկկաել Կաստելլայի հուշամրցաշարի մասնակից Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ տեղերը:
Загружается новость ...
"Право"
Ինչպես հաղորդում է chess.am կայքը, հայ շախմատիստները մրցաշարի 9 օրերի ընթացքում գրեթե չէին զիջում առաջատարի դիրքերը: Նախօրեին կայացած 9-րդ տուրում տարած հաղթանակներով նրանք վերջնականապես ամրապնդել են իրենց դիրքերը։
Մրցաշարի 143 մասնակիցներից միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
Լավագույն եռյակը եզրափակել է Հնդկաստանի ներկայացուցիչ Պ․ Ինիյանը՝ 7 միավորով։-0-