536.6
7.56
476.68
+20
Եղանակը Երևանում
Հայ

Միհրան Հարությունյանը կպարգևատրվի որպես ոսկե մեդալակիր, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ. ՀԱՕԿ

15:49
23 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մրցավարական կանխակալության պատճառով Օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի որպես օլիմպիական ոսկե մեդալակիր, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ, նշել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

 «Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի, և՛ մնացած արտոնությունների մասին է», – նշել է Տոնոյանը, հաղորդում է tert.am–ը։

Ըմբիշ Միհրան Հարությունյան. ոչ թե ինձ կողոպտեցին, այլ իմ ազգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Այն հարցին, թե Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կազմի վարվելակերպը բողոքարկվելո՞ւ է և ինչպե՞ս է ընթացակարգը, Իվետա Տոնոյանը պատասխանել է, որ ինքն այս պահի դրությամբ տեղեկություն չունի։

«Այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, ինքս նույնպես գտնվում եմ արձակուրդում, և այդ առնչությամբ դեռևս տեղեկություն չունեմ», – նշել է Տոնոյանը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
10 Հուլիսի 2019
Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում
Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր:
12:20
08 Հուլիսի 2019
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։
15:10
07 Հուլիսի 2019
Մեսին հեռացվել է դաշտից Չիլիի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած քաշքշուքից հետո (ՎԻԴԵՈ)
Լիոնել Մեսին կարմիր քարտ է ստացել Չիլիի հետ Ամերիկայի գավաթի խաղում:
12:59
06 Հուլիսի 2019
Պոգբան մոտ է ՄՅՈւ–ն լքելուն
Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» լքելուն։
15:35
04 Հուլիսի 2019
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի (ՖՈՏՈ)
«Չելսի» ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։
14:04
04 Հուլիսի 2019
«Բարսելոնան» նշել է գումարի չափը, որը պատրաստ է վճարել Նեյմարի համար
«Բարսելոնան» նշել է գումարի չափը, որը պատրաստ է վճարել Նեյմարի համար:
13:54
03 Հուլիսի 2019
Բրավո. հայ մարզիկները փայլուն ելույթ են ունեցել կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթին»
Երեկ՝ հուլիսի 2-ին, Բուլղարիայում՝ Վարնայում, կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթ»-ը:
10:47
03 Հուլիսի 2019
Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան (ՖՈՏՈ)
Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է նվաճած տիտղոսներին։
20:10
02 Հուլիսի 2019
«Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր». Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
10:14
01 Հուլիսի 2019
Հայաստանը 11-րդն է Եվրոպական խաղերի մեդալային հաշվարկում
Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում:
13:59
30 Հունիսի 2019
Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր
Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով:
12:35
30 Հունիսի 2019
Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան` Եվրոպայի պատանեկան մրցաշարին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան` Եվրոպայի պատանեկան մրցաշարին: