ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
Matchtv.ru–ի հաղորդմամբ, մրցանակին արժանանում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուն։
Загружается новость ...
"Право"
Մեսսին դարձել է 37 գոլի հեղինակ իսպանական պրիմերայի 34 խաղերում (74 միավոր)։ Երկրորդը Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Բաս Դոստն է (34 գոլ, 68 միավոր)։ Երրորդ հորիզոնականում է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնացի ֆուտբոլիստ Պիեր–Էմերիկ Օբամեյանգը (31 գոլ, 62 միավոր)։
Հիշեցնենք, որ Մեսսին իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։–0–