ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թ.–ին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 18–ամյա գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան պետք է ոչ թե հեռանա մարզիչ Էթերի Տուտբերիձեից, այլ փախչի, կարծում են championat.com ռեսուրսում հրապարակված հոդվածի հեղինակները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գեղասահորդուհին կարող է փոխել մարզական քաղաքացիությունը, որպեսզի երկարացնի մասնակցությունը պաշտոնական միջազգային մրցաշարերում , և խոսքը Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու մասին է (Մեդվեդևայի հայրը հայ է)։
«Նա հեռանու՞մ է, հենց հեռանու՞մ է, ոչ թե փախչու՞մ։ Քանի որ շուտափույթ հեռանալն ավելի իրատեսական կլիներ: Անցել են այս սեզոնի հետօլիմպիական երկու ամիսները, երբ իրենց հարաբերությունները չպետք է հայտնվեին հասարակության ուշադրության կիզակետում: Այսուհետ չպետք է ձևանալ: Պետք չէ ընկերուհիներ ձևանալ: Պետք չէ կեղծ ժպտալ», - նշվում է հոդվածում:
Ըստ նյութի, ոչ թե Մեդվեդևան է թողնում իր մարզչին, այլ հենց մարզիչն է թողել գեղասահորդուհուն Օլիմպիադայի ժամանակ:
«Ժենյայի կարիերայի ամենակարևոր պահին, այն փայլուն կարիերայի, որի շնորհիվ իր մարզիչը չեմպիոնի մարզչի համբավ ձեռք բերեց: Երկու տարի շարունակ Եվգենիա Մեդվեդևնան համառորեն «անուն» էր վաստակում իր և մարզչի համար:
Եվ հենց Տուտբերիձեն բոլորից լավ հասկանում էր, որ Մեդվեդևավան ոսկե մեդալ նվաճելու այլ հնարավորություն չի ունենա: Ու մարզիչը կյանքի գնով պետք է այնպես աներ, որ Ժենյան նվաճեր այդ ոսկե մեդալը», - նշում են հոդվածի հեղինակները:
Հոդվածում նշվում է նաև, որ մարզիչը շատ պարզ ձևով դավաճանել է Ժենյային, ու «ոսկին» նվաճել է ավելի երիտասարդ ու ավելի խոստումնալից Ալինա Զագիտովան:
«Կարելի է իրադարձությունների զարգացման մի շարք սցենարներ հորինել, երբ Տուտբերիձեն ամեն ինչ կաներ Մեդվեդևայի հաղթանակի համար: Այո, Զագիտովայի
ծրագրի դյուրացումը, երբ նա հենց սկզբից հանդես կգար արծաթե մեդալի համար, ամենադյուրին տարբերակն է: Սակայն Տուտբերիձեն չարեց դա: Վախեցավ, չհավատաց Ժենյային, չցանկացավ: Մի խոսքով, պարզապես դավաճանեց նրան», - նշվում է հոդվածում:
Ըստ հեղինակի, կատարվածը շատ լավ հասկանում է նաև Մեդվեդևան ու գիտի, որ գրեթե գերազանց է ներկայացրել ծրագրերը։
«Անգամ վնասվածքից ու ապաքինվելուց հետո, անգամ ոչ բավարար մրցակցային պրակտիկայի դեպքում նա ավելի լավ ներկայացավ, քան իր բոլոր մրցակիցները: Եվ զիջեց միայն սեփական մարզչին, ում սիրում էր ու ինչ-որ պահի հաստատ պաշտում: Մեդվեդևայի այս որոշումը դեռ ինչ-որ մեկին զարմացնու՞մ է։ Նրա համար հիմա տարբություն չկա` ուր գնալ, ամենակարևորն` ումից », - գրել է հոդվածի հեղինակը:-0-