ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր Մակգրեգորի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի միջև մենամարտում կվիճարկվի WBC-ի հատուկ գոտին:
Այն ստացել է «Money Belt» անվանումը:
Գոտին պատրաստված է կոկորդիլոսի կաշվից և պատված է 3360 ադամանով, 600 շափյուղով և 300 զմրուխտով: Բացի այդ, ստեղծման ժամանակ օգտագործվել է 1.5 կիլոգրամ ոսկի, հաղորդում է armsport–ը։
Հիշեցնենք, որ Մակգրեգոր-Մեյվեզեր մենամարտը կայանալու է օգոստոսի 26-ին Լաս Վեգասում:
Մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով: Տոմսերի արժեքը հասնում է 90 հազար դոլարի:–0–