ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հենրիխ Մխիթարյանի նախկին համաակումբացի Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում:
«Եթե նրան խաղալու հնարավորություն տան, կտեսնեք նրա իրական որակները: Ես վստահ եմ դրանում 100 տոկոսով: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Սակայն երբ դուք չեք կարողանում խաղալ` չեք էլ կարողանում ցույց տալ ձեր որակները. այստեղ ամեն ինչ շատ պարզ է», - մեջբերում է Հումելսի խոսքերը
manutd.ru-ն:
Նրա խոսքով, նա դիտել է «Ֆեյենորդի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերից մի հատված, և այնտեղ նախկին Հենրիխն էր:
«Նա ինչպես միշտ լավ էր խաղում, երբ դուրս է գալիս դաշտ: Ողջ նախորդ խաղաշրջանը նա խաղացել է բարձր մակարդակով», - ասաց Հումելսը:
Նա նաև հաստատեց, որ 2014 թ.-ին մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
«Այո, շատ մոտ էի: Վերջին տարիներին մի քանի անգամ բանակցություններ եմ վարել: Ես առաջարկներ եմ ստացել Անգլիայից և Իսպանիայի 3 խոշորագույն ակումբներից մեկից, բայց ամենից մոտ էի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն: Վան Գալը շատ էր ցանկանում ինձ տեսնել թիմում, բայց նա միակը չէր: Այժմ ես Անգլիայում խաղալու քիչ հնարավորություններ ունեմ. հաջորդ ամիս կլրանա 28-ամյակս, և ես 5-ամյա պայմանագիր եմ ստորագրել «Բավարիայի» հետ», - նշել է նա: -0-