ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Կիևում ինքնազգացողության վատացումից և բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է և անցել աշխատանքի:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց.
«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», - նշել է Լևոն Ջուլֆալակյանը:–0–