ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին տեղի ունեցած London Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ՌԴ-ն ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի դեմ: Արոնյանը կարողացավ հավասարեցնել դիրքը և խաղի 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին, հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Այս տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Ուեսլի Սոն: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի համար, ովքեր առավելության հասան համապատասխանաբար Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Վեսելին Թոփալովի նկատմամբ, իսկ Անիշ Գիրի-Հիկարու Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո`
1. Ուեսլի Սո – 2
2-5. Լևոն Արոնյան – 1.5
2-5. Վլադիմիր Կրամնիկ – 1.5
2-5. Վիշվանաթան Անանդ – 1.5
2-5. Ֆաբիանո Կարուանա – 1.5
6. Անիշ Գիրի – 1
7-8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 0.5
7-8. Հիկարու Նակամուրա – 0.5
9-10. Մայքլ Ադամս – 0
9-10.Վեսելին Թոփալով – 0
3-րդ տուրում շախմատիստները կխաղան հետևալ զույգերով՝ Արոնյան-Ուեսլի Սո, Ադամս-Գիրի, Նակամուրա-Անանդ, Վաշիե-Լագրավ-Թոփալով, Կարուանա-Կրամնիկ: -0-