ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը: Եզրափակիչ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:
Նույնքան միավոր վաստակեց նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն և լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լևոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով:
Загружается новость ... "Лево"
Եվս յոթ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան), հաղորդու է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Գրան Պրիի արդյունքներով հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):
Հավակնորդների մրցաշարին, որը կընթանա հաջորդ տարվա մարտի 10-ից 28-ը Բեռլինում, կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը և Սերգեյ Կարյակինը:–0-