ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով երկվորյակ որդիների հայր է դառնալու։
Ինչպես հաղորդում է sports.ru–ն, ԱՄՆ–ում գտնվող փոխնակ մոր մոտ հղիության վերջին ամիսներն են։ Սպասվում է, որ երկվորյակները շատ շուտով լույս աշխարհ կգան։
Ռոնալդուի խոսքով, ծնվելուց հետո որդիները կտեղափոխվեն Մադրիդում գտնվող իր տուն։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի 32–ամյա ավագն արդեն ունի մեկ որդի, որը ծնվել է 2010 թ.–ին կրկին փոխնակ մայրիկից։
Ռոնալդուն այժմ սիրային կապի մեջ է 23–ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։–0–