ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ինտերի» ղեկավարությունը սկսել է քննարկել ՄՅՈւ–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է sports.ru–ն, «Ինտերի» տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ «Ինտերը» պատրաստվում է վարձակալել ֆուտբոլիստին։
Загружается новость ... "Лево"
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մխիթարյանը, հնարավոր է, հեռանա ակումբից։ Նրա խոսքով, յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, հայ կիսապաշտպանը կորցրել է տեղը Ժոզե Մոուրինյուի մեկնարկային կազմում և ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Corriere dello Sport իտալական հրատարակությունն իր հերթին տեղեկացրել է, որ Մխիթարյանը, հնարավոր է, անցնի Միլանի «Ինտեր» վարձակալական հիմունքներով։
Նշենք, որ Մխիթարյանն այս խաղաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 17 հանդիպումներում` խփելով երկու գոլ և կատարելով հինգ փոխանցում:–0–