ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հեղինակավոր «Whoscored.com»-ը կազմել է թոփ-5 առաջնությունների` օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Загружается новость ... "Лево"
Հայաստանի հավաքականի ավագը, որն օգոստոսին ԱՊԼ-ի 3 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ, ստացել է բարձր` 8,5 գնահատականը, գրում է
armsport–ը։
Բացի Մխիթարյանից, ամսվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը և այլք։–0–