ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբի հեղինակավոր «United We Stand» fan ամսագրի շապիկին` հայկական դրոշի ֆոնին։
Մխիթարյանը պատկերված է արևային ակնոցներով, թռիչքի ժամանակ` հանրաճանաչ «կարիճի հարվածի» պահին, որի շնորհիվ նա դարձավ գոլի հեղինակ «Սանդերլենդի» դեմ խաղում:
Ֆուտբոլիստը մատներով ատրճանակներ է պատկերում: Նրա մեջքի հետևում հայկական դրոշն է և «Can I Mkhit?» գրությունը: -0-