ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. «Արսենալի» կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում հրապարակել է «Արսենալի» լուսանկարը։
«Վայրէջքն ավատրված է։ Չե՞ք համբերում տեսնել մեզ Սինգապուրում», – վերնագրել է նա լուսանկարը։
Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Սինգապուր։ Հուլիսի 26–ին նրանք ընկերական հանդիպում կանցկացնեն մադրիդյան «Ատլետիկոյի», իսկ հուլիսի 28–ին ֆրանսիական ՊՍԺ–ի հետ։–0–