ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում, հաղորդում է Daily Star–ը։
Загружается новость ... "Лево"
Մխիթարյանն իր խորհրդականների հետ մտադիր է պորտուգալացի մարզչից պարզել` արդյոք ապագա ունի՞ ակումբում, թե՞ ավելի լավ է մտածի այլ ակումբ տեղափոխվելու մասին։
Մխիթարյանը խաղային պրակտիկայի խնդիրներ ունի։ Նա հայտագրված է եղել ՄՅՈւ–ի նախորդ 7 խաղերից միայն մեկում, որի ժամանակ դուրս է եկել փոխարինման։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է Դորմտունդի «Բորուսիան», որտեղ ֆուտբոլիստը հանդես է եկել 2013–2016 թթ.–ին։–0–