429.51
4.27
395.68
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի հավաքականին ծանր փորձություն է սպասվում Ազգերի լիգայում

13:33
22 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Ազգերի լիգայում Հայաստանին ծանր փորձություն է սպասվում։

«Կարծում եմ` Ազգերի լիգայում մեզ շատ դժվարություններ են սպասվում։ Թող ոչ մեկին չթվա, թե մենք հայտնվել ենք շատ թեթև խմբում` շատ պարզ մրցակիցներով։ Ժամանակակից ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ, մեզ լուրջ փորձություն է սպասվում։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվով կատարենք խնդիրն ու հաղթենք ամեն խաղում», – լրագրողներին հայտարարեց Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունից հետո։

Загружается новость ... "Лево"

Խոսելով Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ նախատեսված հանդիպումների մասին` Մխիթարյանը նշեց, որ հավաքականում տրամադրվածությունը միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա։ 

Հայաստան–Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 24–ին ժամը 18։00–ին, Հայաստան –Լիտվա ընկերական հանդիպումը նույնպես տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 27–ին ժամը 19։00–ին։

«Կաշխատենք հաղթել երկու հանդիպումներում, չնայած որ սպասվում են ֆուտբոլիստների փոփոխություններ մարզչի կողմից։ Սակայն դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու մեր ձգտման վրա», – ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով, հայկական հավաքականը պետք է առավելագույնն անի այս ընկերական հանդիպումներում, ինչպես նաև մայիսի վերջին կայանալիք խաղերում, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվի Ազգերի լիգայի ցիկլին։

Հայաստանի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4–րդ խմբում, որի շրջանակում ուժերը կչափի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Խմբային փուլը կանցկացվի 2018 թ.–ի աշնանը։ Չորս դիվիզիոններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա Եվրոպայի 2020 թ.–ի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ