ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, շաբաթ օրը հաղթելով չինացի Դենգ Ժիվեին, դուրս եկավ Ռիոյի Օլիմպիադայի ¼ եզրափակիչ։
125 կգ քաշային կարգում հանդես եկող Բերիանիձեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար ուժերը կչափի հունգարացի Դանիել Լիգետիի հետ։
Նախօրեին Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Գառնիկ Մնացականյանը հանդես եկավ անհաջող, իսկ օգոստոսի 21–ին կպայքարեն տիտղոսակիր Գեորգի Կետոևը (97կգ), ով աշխարհի 2006 թ.–ի գավաթակիր է, աշխարհի 2007 թ.–ի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2007–2008 թթ.) և Դավիթ Սաֆարյանը (65 կգ), ով աշխարհի 2013 թ.–ի չեմպիոն է, Կազանի ունիվերսիադայի արծաթե մեդալակիր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում