ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 23-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում կմեկնարկի միջազգային խոշոր մրցաշար «Շարժա մասթերսը», որտեղ Հայաստանը կներկայացնեն Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Գալոյանը, Կարեն Գրիգորյանն ու մինչև 12 տարեկանների Հայաստանի չեմպիոն Էդուարդ Հակոբյանը, հաղորդում է chess.am–ը։
Նրանց մրցակիցները կլինեն 39 երկրի 246 շախմատիստ, որոնց թվում 71 գրոսմայստեր, կանանց 11 գրոսմայստեր, 33 միջազգային վարպետ, կանանց 8 միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի 17 վարպետ և կանանց 3 ՖԻԴԵ-ի վարպետ։
«Շարժա մասթերսը» կանցկացվի 9 տուրով` 90 րոպե +30 վայրկյան ամեն քայլի համար ժամանակակարգով։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կկազմի 60 հազար դոլար։–0–