ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի առաջնության առաջին օրը ասպարեզ մտավ վեց հայ մարզիկ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ասյա Լալազարյանը (48 կգ քաշային կարգ) և Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ: -0-