ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունական Սուպերլիգան ներկայացնող «Վերիա» ակումբը 6 ամիս ժամկետով վարձակալել է Մարսելի «Օլիմպիկի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանին, հաղորդում է armfootball.com կայքը՝ հղում անելով ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքին:
Կայքի տվյալներով, համաձայնագրում վարձակալության ավարտին տրանսֆերը ձեռք բերելու մասին կետ չկա:
Ընթացիկ ազգային առաջնությն 16 տուրերից հետո Անդոնյանի նոր թիմը 13 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: -0-