ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռումինիայում ընթանում է Ռումինիա–Հայաստան հանդիպումը ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում։
Հանդիպման 54-րդ րոպեին գնդակը դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, և մրցավարը նշանակեց տուգանային՝ 2-րդ դեղին քարտը ցույց տալով մեր պաշտպանին:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց ռումինացիների 11 մետրանոց հարվածը։
Այս պահին Հայաստանի ընտրանին դաշտում խաղում է 10 հոգով։ Հաշիվը դեռ չի բացվել։–0–