ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
Ինչպես հաղորդում է Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան, Հայաստանը ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ, 57 կգ քաշային կարգի Տիգրան Կիրակոսյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ և նվաճեց ոսկե մեդալ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում