484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
17:49
10 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը «Նովոստի Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորված հանդիպման մասին Federbet–ի տեղեկատվությունը։

Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։

«Մենք կտրականապես հերքում ենք այս տեղեկությունը», – հայտնեցին ՀՖՖ–ից։

Загружается новость ... "Лево"

Federbet ընկերության հիմնական գործունեությունը ֆուտբոլային խաղերի դիտարկումն է կասկածելի խաղերի բացահայտման նպատակով։ Ընկերությունն ուրբաթ հայտարարություն է տարածել, որ Հայաստան–Բելառուս հանդիպման ընթացքում արձանագրվել են խաղադրույքների և գործակիցների անսովոր տեղաշարժեր։

«Մինչ հանդիպման մեկնարկը գործակիցների անսովոր տեղաշարժեր չկային։ Համաշխարհային բուքմեյքերները խաղադրույքները հաստատել են «total 2.5–ից բարձր» (3 և ավել խփած գնդակ մեկ հանդիպման ընթացքում) 2–ին մոտ գործակցով։ Ընդ որում, արտասովոր տեղաշարժեր սկսեցին արձանագրվել արդեն խաղի ընթացքում», –Federbet–ը մեջբերում է «Բուքմեյքերների վարկանիշը»։

Ինչպես նշում են ընկերությունից, մինչև 41–րդ րոպեն հաշիվը մնում էր 0։0, սակայն «total 2.5–ից բարձր» գործակիցը, որը պետք է աճեր, շարունակում էր մնալ 2–ի սահմանում։ 

«Դա առիթ է տվել կասկածելու, որ այս խաղի հետ ինչ–որ բան այն չէ։ Կասկածները հաստատվեցին. առաջին խաղակեսի ավարտին Օզբիլիսը և Մխիթարյանը երկու արագ գոլ խփեցին (2:0), իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց հաշիվն արդեն 3։0 էր, այսինքն գործակցի արտասովոր տեղաշարժ առաջացրած կասկածելի խաղադրույքները գործեցին», – նշվում է ընկերության հայտարարությունում։

Նոյեմբերի 13–ին Հայաստանի հավաքականը Երևանում կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում Կիպրոսի հավաքականի հետ։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից: