486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ի նախագահի թեկնածուն սպառնում է Ռուսաստանից խլել ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը
10:15
13 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԱՖԿ) ղեկավար շեյխ Սալման բին Իբրահիմ ալ–Խալիֆան, ով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածուներից մեկն է, հայտարարել է, որ պատրաստ է վերանայել աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների անցկացման հայտերը։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է insidethegames պորտալը։

Շեյխը նշել է, որ ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների հյուրընկալ  երկրների ընտրությունների արդյունքները կարող են վերանայվել, եթե «դատարանում ապացուցվի լուրջ հակաօրինական գործողությունները», հաղորդում է lenta.ru–ն։

ՖԻՖԱ–ի նախագահի մյուս թեկնածուն` կազմակերպության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանն իր հերթին հայտարարել է, որ 2018 թվականի առաջնությունն, ամեն դեպքում, կանցկացվի Ռուսաստանում, քանի որ «գործընթացն արդեն սկսվել է` անկախ ցանկացած քրեական հետաքննությունից»։

Դեկտեմբերի վերջին բուքմեյքերները շեյխ Սալման բին Իբրահիմ ալ–Խալիֆային համարել են ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունների գլխավոր ֆավորիտը։

Դեկտեմբերի 22–ին ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեի Արբիտրաժային պալատը ութ տարով ֆուտբոլային գործունեությունից հեռացրել է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերին և ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիին։ Նրանց նկատմամբ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները հանվել են, սակայն նրանց մեղավոր են ճանաչել ՖԻՖԱ–ի էթիկայի կանոնադրության այլ խախտումներում։

ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թ.–ի փետրվարի 26–ին։ Շեյխ Սալման բին Իբրահիմ ալ–Խալիֆայից և Ժերոմ Շամպանից բացի, ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնին հավակնում են ՈւԵՖԱ–ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՖԻՖԱ–ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին ալ–Հուսեյնը, ինչպես նաև ՀԱՀ բնակարանաշինության նախկին նախարար և Նելսոն Մանդելայի տարեկից Տոկիո Սեկսվալեն։

2018 թ.–ի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14–ից հուլիսի 15–ը։ Առաջնության հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում` Մոսկվա, Կալինինգրադ, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սարանսկ, Դոնի Ռոստով, Սոչի և Եկատերինբուրգ։

2022 թ.–ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների: