480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի առաջնությունը բարդ էր, սակայն հայ շախմատիստները լավ խաղ ցուցադրեցին. Լպուտյան
21:02
25 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը բավականին բարդ էր Հայաստանի հավաքականի համար, սակայն շախմատիստներին հաջողվեց հավաքվել և հիանալի խաղ ցուցադրել վերջին հանդիպումներում, հայտարարեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

«Իրականում ցանկացած մրցաշար կապված է կոշտ մրցակցության և պայքարի հետ։ Այս մրցաշարը ևս բավականին բարդ էր մեր հավաքականի համար։ Սկզբում մեր տղաները թույլ տվեցին վրիպումներ, նրանց խաղն այդքան էլ լավ չէր ստացվում, սակայն ինչպես աշխարհի առաջնության ժամանակ, այնպես էլ հիմա մերոնք կարողացան վերջում հիանալի խաղ ցուցադրել», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Լպուտյանը։

Գրոսմայստերի խոսքով` վերջին խաղերում զգացվում էր համախմբվածություն, նպատակասլացություն և պայքարելու մեծ ցանկություն, որը մեծ հաղթանակների է հանգեցնում։

Լպուտյանն ավելացրեց, որ անկախացումից հետո վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանի շախմատի հավաքականն առանցքային մրցաշարերում նվաճած մեդալների թվով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում ։

«Հայաստանը տարբեր խոշոր մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել է 15 մեդալ, որոնցից հինգը ոսկի են, 2–ը` արծաթե և 8–ը` բրոնզե», – նշեց նա։

Փորձագետի խոսքով` միանձնյա առաջատարը Ռուսաստանն է` 23 մեդալով, երրորղ տեղում Ուկրաինան է` 13 մեդալով։ «Սրանք աշխարհի երեք ուժեղագույն թիմերն են, որոնցից մեկը Հայաստանն է», – նշեց Լպուտյանը։  

Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Հայաստանի քառակի չեմպիոն է, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող (Թուրին, 2006 թ.) ։

Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի շախմատի թիմային առաջնության արծաթե մեդալակիր։

Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվել է Ռեյկյավիկում նոյեմբերի 12–22–ը։ Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվել են շվեյցարական համակարգով, 9 տուրով։ Երկու առաջնություններում էլ հաղթել են Ռուսաստանի հավաքականները։

Հայաստանի թիմում ներառվել են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանն ու պահեստային խաղացող Կարեն Գ. Գրիգորյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
27 Հունիսի 2017
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
15:44
27 Հունիսի 2017
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պատրաստվում է նոր տիտղոս նվաճել
Բաչկովի խոսքով, այս անգամ նրան հաջողվեց հաղթել հիանալի ֆիզիկական մարզավիճակի շնորհիվ։
11:44
27 Հունիսի 2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
10:47
27 Հունիսի 2017
Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: