ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանացել է Golden Foot-2016 մրցանակին, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին, ով 28 տարեկանից բարձր տարիք ունի:
Բուֆոնի հետ միասին մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիրլոն և Տիագո Սիլվան, գրում է
armsport–ը։
«Հուսով եմ, որ արժանի եմ այս մրցանակին», - ասել է իտալացի դարպասապահը մրցանակը ստանալուց հետո:–0–