ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Загружается новость ... "Лево"
ԱԱ-2019-ի ընտրական փուլի չորրորդ տուրում հայ բասկետբոլիստները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում սլովակների հետ պատասխան խաղում առավելության են հասել 92:78 հաշվով՝ դառնալով A խմբի առաջատար:
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը: Շվեդիան ու Բոսնիա-Հերցեգովինան ունեն 6-ական միավոր, իսկ Սլովակիան՝ 5:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ Երևանում մրցելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ:
ԱԱ-2019-ի նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը Երևանում հաղթել էր Սլովակիայի (75:61) և Շվեդիայի (82:69) թիմերին, իսկ Սարաևոյում պարտվել Բոսնիա-Հերցեգովինային (85:98):-0-