485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
11:23
17 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բասկետբոլի 2019 թ-ի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 70 - 93 հաշվով պարտվեց Շվեդիայի ընտրանուն։     

Մեծ ընդմիջումից առաջ Հայաստանի հավաքականը պարտվում էր 56 - 32 հաշվով։ Ընդմիջումից հետո հայերին այդպել էլ չհաջողվեց փոխել խաղի ընթացքը։

Загружается новость ... "Право"

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին այս տուրում հյուրընկալվելիս 92։74 հաշվով հաղթեց Սլովակիային։

Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հայաստանի հավաքականները վաստակել են 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ բասկետբոլիստները 3-րդ տեղում են։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Շվեդիայի հետ արտագնա խաղից հետո մեկնաբանել է խաղի ընթացքը։ «Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավական կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում է թույլ տվել այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթռայթի նկատմամբ։ Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Ունեցել ենք գնդակի 19 կորուստ։  Բավական անհաջող ենք իրացրել նաև տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցան խաղի ելքի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօրվա խաղում»,–ասել է մարզիչը։

Նրա դիտարկմամբ, Շվեդիան հաղթել է և ապահովել իր տեղը հաջորդ փուլում։ «Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»,–ասել նա։

Օգոստոսի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և հաղթանակի դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20։00-ին։-0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։