ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական և Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, այսօր՝ մայիսի 26-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները.
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Հայստանը հինգ տուրերից հետո 6 միավորով ընտրական խմբում կիսում է չորրորդ–հինգերորդ տեղերը Ռումինիայի հավաքականի հետ։ Անվերապահ առաջատարը Լեհաստանի թիմն է` 13 միավորով։ Չեռնոգորիայի և Դանիայի հավաքականները հավաքել են յոթական միավոր։ Խմբի աութսահդերը Ղազախստանի թիմն է, որը հավաքել է ընդամենը երկու միավոր։–0–