481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը
16:40
11 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է գլխավորել Ըմբշամարտի համաշխարհային միության  (UWW) 98 կգ քաշայինների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) պաշտոնական կայքը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները. 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 14-րդն է, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր Միհրան Հարությունյանը (66 կգ)` 5-րդը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, 75 կգ քաշային, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 8-րդ տեղում է, 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը նույնպես 14-րդն է, 85 կգ քաշային, առաջին Եվրոպական խաղերի 5-րդ մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը 15-րդ տեղում է:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը յուրաքանչյուր խոշոր մրցաշարից հետո թարմացնում է վարկանիշային աղյուսակը:

Արթուր Ալեքսանյանը ամենատիտղոսակիր հայ ըմբշամարտիկներից է, աշխարհի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Բուդապեշտում 2013 թ.–ին անցկացված աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2012 թ.–ի չեմպիոն, Եվրոպայի 2013 և 2014 թթ.–ի չեմպիոն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։