429.51
4.27
395.68
0
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորել են UWW-ի դասակարգման աղյուսակը

14:57
09 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն, հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ տեղ են գտել նաև Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):

«Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գևորգի Կետոևն ու 125 կգ Լևոն Բերիանիձեն: Այժմ Կետոևը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ):

Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը և արդեն հանդես է գալիս 65 կգ քաշում:

2018 թվականից ըմբշամարտում կկիրառվեն նոր կանոններ՝ կշեռք կլինի երկու օր, ավելացել են քաշային կարգեր, կատարվել են այլ փոփոխություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ