ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն, միջին քաշային Արթուր Աբրահամը կմրցի լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկի հետ:
37-ամյա Աբրահամի և 29-ամյա Կրասնիկի մենամարտը տեղի կունենա ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, մենամարտը կսկսվի ժամը 00:30-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում:
«Հաղթողին իրավունք կընձեռվի ռինգում հանդիպում ունենալ մեքսիկացի 26-ամյա Գիլբերտո Ռամիրեսի հետ աշխարհի չեմպիոնի գոտու համար, ով հայտնի է որպես WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում 2016 թ-ի աշխարհի չեմպիոն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում