ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հավակնորդների մրցաշարի 11–րդ տուրում սպիտակ խաղաքարերով զիջել է ռուս Սերգեյ Կարյակինին։
Առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, իսկ երրորդում` պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին։ Չորրորդ տուրում սև խաղաքարերով Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ։ Հինգերորդ տուրում Արոնյան–Գրիշչուկ հանդիպումն ավարտվել է հաշտությամբ, վեցերերդում Արոնյանը պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին։ Առաջին շրջանի վերջին տուրում Արոնյանը պարտություն կրեց Ֆաբիանո Կարուանայից։ 8–րդ և 9–րդ տուրերում հայ շախմատիստը ոչ–ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։ 10–րդ տուրում Արոնյանը զիջել է Կրամնիկին
Այսպիսով, 11 տուրերից հետո Արոնյանը վաստակել է ընդամենը 3,5 միավոր։
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում և կտևի մինչև մարտի 28-ը` երկու շրջանով: Հաղթողը կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ Լոնդոնում նոյեմբերի 9-28-ը: -0-